ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
նոյեմբեր 01 2026

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։19-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։40-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 23 քմ), անասնակեր և վառելափայտ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ։