հունվարի 01 • 14:24, 2026
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում (թարմացված)
Հունվարի 1-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Փրկարարները տարհանել են 34 քաղաքացու, որոնցից 11-ը՝ ծխապատ գոտուց, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։48-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կենցաղային իրեր (մոտ 18 քմ)։