Պատահարներ
ապրիլի 09 • 20:39, 2026
Հրդեհ ամառանոցում․ տուժածներ չկան
Ապրիլի 9-ին, ժամը 16։30-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում գտնվող ամառանոցներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել Է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել են շինության (մոտ 40 քմ) փայտե կառուցատարրերը և գույքը։