Պատահարներ
մայիսի 19 • 17:31, 2026

Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կան տուժածներ (թարմացված)

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող շինություններից մեկի ներսում, որը ծառայում է որպես կացարան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել` 20:40-ին։ Խոհանոցում՝ մոտ 10 քմ, այրվել է գույք։ Շինության ներսում հայտնաբերվել է երկու տուժած և երկու քաղաքացու դի։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ տուժածներին՝ շտապօգնությանը․ վերջիններս հոսպիտալացվել են։