Պատահարներ
դեկտեմբերի 03 • 13:49, 2025
Հրդեհ Մամիկոնյան փողոցում
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյան փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում և սենյակներից մեկում։
Փրկարարները մեկ քաղաքացու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։36-ին, մարվել՝ 14։53-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 0․5 քմ հատվածը և հյուրասենյակի գույքը՝ մասամբ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը տան մյուս հատվածներ։