Հրշեջ-փրկարարները մարել են Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը (թարմացված)
հոկտեմբերի 23 • 17:37, 2025
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։49-ին։
Մալաթիա տոնավաճառում այրվել են պահեստային տարածք՝ մոտ 530 քմ և տաղավարներ՝ մոտ 70 քմ։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից կոշիկի պահեստային տարածք (400 քմ)։
Տեղում իրականացվել է հերթապահություն: