ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 26 • 15:28, 2026

Հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Նախնական տվյալներով՝ այրվում է եռահարկ տան տանիք՝ մոտ 400 քմ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։31-ին, մարվել՝ 18։58-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 100 քմ, տանիքում՝ գույք և կենցաղային իրեր։