ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 06 • 09:53, 2026

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 07։39-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքում (մոտ 220 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին, մարվել՝ 08։52-ին։ Այրվել են տների տանիքներից՝ ընդհանուր մոտ 85 քմ հատված։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ։