ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 24 • 05:56, 2026

Հրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը

Օգոստոսի 23-ին՝ ժամը 21։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի 8-րդ փողոցի 10-րդ նրբանցքում գտնվող տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։01-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին ժամը 04։10-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և ներսում կուտակած մոտ 350 հակ անասնակեր։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ։