Պատահարներ
ապրիլի 02 • 13:11, 2026

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (թարմացված)

Ապրիլի 2-ին, ժամը 13։56-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ ժամը 14:40-ին: Այրվել է չոր խոտածածկույթ։