keyboard_arrow_left
Պատահարներ
հոկտեմբեր 05 2026
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անասնագոմին կից այրվում է խորդանոց և խոտի դեզ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։25-ին, մարվել՝ 13։42-ին։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր: