Պատահարներ
սեպտեմբերի 27 • 21:50, 2025
Ջրառատ գյուղում այրվել է տուն
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14։08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրառատ թաղամասի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել են տունը (մոտ 80 քմ), տանը կից հացատունն ու անասնագոմը (ընդհանուր մոտ 50 քմ), ավտոտնակը՝ մասամբ և 450 հակ անասնակեր: