Պատահարներ
հունվարի 25 • 04:01, 2026
Հրդեհ Հաղպատ գյուղում
Հունվարի 25-ին, ժամը 03։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի արագ սննդի կետերից մեկին կից խորդանոցում (մոտ 35 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։52-ին, մարվել՝ 04։52-ին։ Այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը։