Պատահարներ
հունվարի 06 • 21:06, 2026

Այրվել է տնակ

Հունվարի 6-ին, ժամը 23։02-ին Շիրակ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ 23:46-ին: Այրվել է տնակը՝ մոտ 18 քմ։