Պատահարներ
հոկտեմբերի 26 • 18:23, 2025
Գավառ քաղաքում այրվել է անասնակեր
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17։00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 21։00-ին։ Արծվաքար թաղամասի տներից մեկի բակում այրվել է մոտ 400 հակ անասնակեր։