Պատահարներ
հունիսի 14 • 20:05, 2026

Պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է

Հունիսի 14-ին՝ ժամը 21։36-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի պահեստային հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։38-ին, մարվել՝ 23։29-ին։