Պատահարներ
մայիսի 04 • 05:08, 2026
Հրդեհ Երևան քաղաքի Դրոյի փողոցում
Մայիսի 4-ին, ժամը 04։11-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դրոյի փողոցում գտնվող երկու հարակից տների տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:31-ին, մարվել՝ 05։53-ին։ Այրվել են տների տանիքները՝ մոտ 200 քմ։