Պատահարներ
մայիսի 24 • 17:10, 2026

Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ (թարմացված)

Մայիսի 24-ին, ժամը 18։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 19:48-ին: Մասամբ այրվել է մեկհարկանի տունը (120 քմ) և տանիքը: 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ: Տուժածներ չկան: