ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հուլիսի 29 • 10:09, 2026

Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը (թարմացված)

Հուլիսի 29-ին՝ ժամը 12։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։42-ին, մարվել՝ 13։58-ին։ Այրվել է խոտածածկույթ։