Պատահարներ
նոյեմբեր 25 2026
Հրդեհ Դարպաս բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 06։28-ին, ՆԳՆ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դարպաս բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 10։30-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։