Պատահարներ
փետրվարի 27 • 05:57, 2026
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում (թարմացված)
Փետրվարի 27-ին, ժամը 07:47-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:28-ին, մարվել՝ 09։05-ին: Ավտոտեխսպասարկման կետում՝ մոտ 300 քմ տարածքում, մասամբ այրվել են երկու էլեկտրական մոպեդ, ջերմահարվել՝ մոտ 500 գմ էլեկտրական լարեր և մեկ օդորակիչ։