Պատահարներ
հունիսի 01 • 02:58, 2025

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Հունիսի 1-ին, ժամը 04:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է ավտոմեքենան։