Պատահարներ
դեկտեմբերի 17 • 16:27, 2025

Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 17-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 17։35-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։