Պատահարներ
փետրվարի 12 • 07:10, 2026

Այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 12-ին, ժամը 09։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա գյուղի վարչական հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։26-ին, մարվել՝ 09։31-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։