Պատահարներ
մարտի 06 • 02:12, 2026

Այրվել է ավտոմեքենա

Մարտի 6-ին, ժամը 04։57-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։40-ին։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։