Պատահարներ
դեկտեմբերի 05 • 16:55, 2025

Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։49-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։