ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոս 20 2026

Հրշեջ-փրկարարները մարել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին, մարվել՝ 20։44-ին։ Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ, մոտ 500 անվադող և ավտոտեխսպասարկման կետի տանիքից մոտ 10 քմ հատված։
 
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա բենզալցակայան և գազատար խողովակներ։