Պատահարներ
նոյեմբերի 17 • 19:47, 2025
Հրդեհ Արտաշատ քաղաքում
Նոյեմբերի 17-ին, ժամը 18։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ս․ Հակոբյան փողոցում գտնվող տներից մեկին կից խորդանոցում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից անասնագոմի և կից օժանդակ շինության տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 22։55-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (400 քմ) և օժանդակ շինության տանիքից մոտ 300 քմ հատվածը: