Պատահարներ
մարտի 05 • 05:52, 2026
Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում (թարմացված)
Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գտնվող տաղավարներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։ Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15 քմ։