ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
սեպտեմբեր 06 2026

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը՝ մարելով բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։26-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկի մոտ 8 քմ հատվածը և մոտ 10 գմ մալուխ։

Հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու։

Փրկարարները տարհանել են բնակիչներին։