Պատահարներ
հունվարի 23 • 10:06, 2026

Հրդեհ տանը․ տուժածներ չկան

Հունվարի 23-ին, ժամը 07։50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արալեզ գյուղի Խանջյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։55-ին, մարվել՝ 12։25-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ) և ներսում գտնվող գույքը։