Պատահարներ
փետրվարի 09 • 10:50, 2026
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը
Փետրվարի 9-ին, ժամը 06։57-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս բնակավայրի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալափարս բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:50-ին, մարվել՝ 12:58-ին:
Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 120 քմ), ծածկի տակ կուտակած 200 հակ անասնակեր, մոտ 6 խմ վառելափայտ և 30 մեղվի փեթակ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքին պատկանող մեկ հատուկ տեխնիկա: