keyboard_arrow_left
Պատահարներ
սեպտեմբեր 17 2026
Հրշեջ-փրկարարները կանխել են Կոտայքի մարզի Ակունք բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։10-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք բնակավայրում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 21։45-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են համայնքի 2 ջրատար, գյուղի մոտ 20 բնակիչ, 5 բեռնատար և 2 հատուկ տրակտոր։ Այրվել են մոտ 7000 հակ անասնակեր և հնամաշ անվադողեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։