Պատահարներ
հուլիսի 29 • 12:01, 2026
Հրդեհ Հաղթանակ թաղամասում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։21ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում այրվում է փայտե տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող բնակելի փայտե տնակում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 13։15-ին։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։