Պատահարներ
սեպտեմբերի 28 • 06:11, 2025

Մուսալեռ գյուղում այրվել է տնակ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22:23-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի դպրոցի մոտակայքում՝ կիսաքանդ շինությունում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուսալեռ գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող ինքնաշեն փայտե տնակում (մոտ 4 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:42-ին, մարվել՝ 22:45-ին: Այրվել է փայտե տնակը․ ներսում հայտնաբերվել է դի: