Պատահարներ
փետրվարի 28 • 17:16, 2026

Հրդեհ տան տանիքում

Փետրվարի 28-ին, ժամը 10։31-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս գյուղի 4-րդ փողոցում այրվում է տուն։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 12:50-ին։ Այրվել է տան տանիքը՝ 240 քմ։