Պատահարներ
դեկտեմբերի 28 • 15:47, 2025

Հրդեհ չշահագործվող տնակի տանիքում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատ Շերենցի փողոցում այրվում է չշահագործվող տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։11-ին։ Այրվել է տանիքը՝ մոտ 100 քմ։