Պատահարներ
հունվարի 29 • 01:55, 2026
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
Հունվարի 28-ին, ժամը 22։58-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:20-ին, մարվել՝ 23:30-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան: