Պատահարներ
մայիսի 26 • 08:52, 2026
Գրիբոյեդովի փողոցում այրվում է բնակարան․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ (թարմացված)
Մայիսի 26-ին, ժամը 12։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13։18-ին։