keyboard_arrow_left
Պատահարներ
փետրվար 25 2026
Ռանչպար գյուղում այրվել է անասնակեր․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
Փետրվարի 25-ին, ժամը 16։55-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար բնակավայրում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։26-ին, մարվել՝ փետրվարի 26-ին, ժամը 02։08-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։