Պատահարներ
մայիսի 24 • 08:24, 2026
Հրշեջ-փրկարարները մարել են կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումը
Մայիսի 23-ին՝ ժամը 22:01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ծառայողներ, հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։
Հրդեհը մարվել է ժամը 00։11-ին:
Հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը․ տուժածներ չկան։