ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հուլիսի 21 • 21:31, 2026

Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը (թարմացված)

Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22։30-ին։ Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառի կոճղեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի և ոչ բնակելի տնակներ։