Պատահարներ
սեպտեմբերի 15 • 17:13, 2025

Ծովինար գյուղում այրվել է անասնակեր

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16։43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 18։38-ին։ Այրվել է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։