Պատահարներ
սեպտեմբերի 15 • 16:35, 2025

Հրշեջ-փրկարարները մարել են գազալցակայանի մոտակայքում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ երկու  տուժած տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

Գազի արտահոսքը դադարեցվել է․ հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 19։42-ին։