Պատահարներ
հուլիսի 14 • 21:08, 2025

Թբիլիսյան խճուղում այրվել է խոտածածկույթ

Հուլիսի 14-ին, ժամը 23:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է խոտածածկույթ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:44-ին, մարվել՝ հուլիսի 15-ին, ժամը 00:31-ին: Այրվել է խոտածածկույթ. կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ: