ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հոկտեմբեր 14 2026

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ մազութի գործարանում բիտումային սարք է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։04-ին։ Հաղթանակ թաղամասում՝ մազութի արտադրական հանգույցի բակում այրվել են սարքավորումներ և բիտում։
 
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք։