Պատահարներ
ապրիլի 14 • 07:10, 2026
Հրդեհ Փոքր Վեդիում
Ապրիլի 14-ին, ժամը 06։21-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 85 քմ հատված։