Պատահարներ
փետրվարի 12 • 03:37, 2026

Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում

Փետրվարի 12-ին, ժամը 02։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է շինություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղում՝ Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում, գտնվող անվադողերի վերանորոգման կետում:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 03:54-ին, մարվել՝ 04:41-ին: Վերանորոգման կետում (մոտ 50 քմ) այրվել են անվադողեր, սարքավորումներ, գազի բալոնից (20 կգ) արտահոսած գազը, հարակից վագոն-տնակից 15 քմ հատված՝ գույքով և ջերմահարվել է մոտակայքում կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը: