Պատահարներ
հունիսի 11 • 08:41, 2026
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
Հունիսի 11-ին՝ ժամը 07:13-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ուշի բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ). տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։55-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել է տան տանիքից մոտ 90 քմ հատված և ջերմահարվել՝ փայտե կառուցատարրեր (մոտ 30քմ)։