Պատահարներ
մայիսի 11 • 22:29, 2026

Այրվել է վագոն-տնակ

Մայիսի 11-ին, ժամը 20։34-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների թաղամասում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:51-ին, մարվել՝ 22:08-ին։ Այրվել է ինքնաշեն, փայտե վագոն-տնակ՝ մոտ 50 քմ։